Շատերը կարծում են, որ գարունը տարվա ամենահիասքանչ եղանակն է։ Ես էլ եմ այդպես կարծում: Գարունը գալիս է, և շրջապատող աշխարհը դառնում է ավելի պայծառ, գունավոր ու հաճելի: Թռչունները նույնպես զգում են գարնան գալը։ Նրանք աղմկում են՝ ուրախանալով գարնանային այդքան սպասված ջերմությամբ: Գարունը սիրելի է դառնում նաև եղբորս և հայրիկիս ծնունդով: Արևը սկսում է ավելի պայծառ շողալ և իր շողերով տաքացնում է շուրջբոլորը։