Տրված բառերով ու արտահայտություններով փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`
ա) ավելի խոսակցական,
բ) ավելի վերամբարձ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում:
Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները:
Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով:
Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել:
Մեր օրերում երեխաները այդպես քարաբեկորով են բուրգեր կառուցում:
ստվերագծերով, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի,ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, այն ժամանակ: