Category Archives: Մայրենի լեզու

Հեքիաթ բարու և չարի մասին…

Մեր կյանքում, ինչպես և հեքիաթում, չար մարդիկ կան, չգիտեմ շատ, թե քիչ, բայց գիտեմ, որ կան: Չարից խուսափել կամ չնկատել հնարավոր չէ: Երբ բարին և չարը մենամարտում են, միշտ էլ բարին է հաղթում:  Փոքր տարիքում, երբ ծնողներս հեքիաթ էին պատմում կամ կարդում, այդպես էր լինում:Շատ բարություն արեք, քանի դեռ կաք: Ըստ իս, մարդու կյանքը կախված է իր արած բարությունից: Եղե՛ք բարի ու մի մտածեք, որ դա սխալ է: Մեկ է մի սիրուն օր հաղթելու եք:

Երբ նորից սկսվի…

Եթե մի օրը հանկարծ արթնացաս արևի փայլուն,տաք ու անուշ շողից,արագ վազի դեպի պատուհանդ: Արագ նայիր դուրս …Հրաշք է…

Նա նորից սկսել է իր գործը, որ այդքան ցանկալի և սպասված է յուրաքանչյուրիս համար:

Սառույցն ու ձյունը, ցուրտն ու քամին կորչել են, հիմա դրանց փոխարեն մանուշակ ու ձնծաղիկներ են ամենուր: Գարուն է… նա նորց եկել է: Նորց սկսել է իր գործ:

Ռոալդ Դալի

Բարև, ես կարդացել եմ Ռոալդ Դալի «Մեծ և Բարի Հսկան»: Արձակուրդների ընթացքում նաև, բացի կարդալուց հաճախել եմ սպորտի և ալյ պարապմունքների: Այս գիրքը ամբողջական չեմ հասցրել կարդալ, բայց ինչքան որ կարդացել եմ հիմա կպատմեմ.

Այս հսկան ինչ–որ վախենալու մարդակեր հսկս կա չէ։ Նա Մեծ, Բարի Հսկա է :

Սոֆին հաջողակ է, քանի որ նրան գողացել է Մեծ, Բարի Հսկա և ոչ չար հսկաներից մեկը, այլապես նրան կուտեին:

Իմանալով, որ չար ու դաժան հսկաները Անգլիայում ուտում են փոքրիկ անգլիացիներին, Սոֆին որոշում է պատճել այդ դաժան հսկաներին ։

Փոքրիկ Սոֆին ու Մեծ և Բարի Հսկան ծրագիր են մշակում. նրանք որոշում են աշխարհն ազատել մարդակեր հսկաներից…

1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։ 

Բանաստեղթության մեջ հայտնություն բառը նշանակում է ինչոր բան հայտնվեց իմ կյանքում։

2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։ 

Փառք-պատիվ

Շուք-շքեղություն

Խոցել-խփել

Արևավառ-արևից վառված

Տկար-թույլ

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Տխություն,սեր

Տերյան

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝մշուշ, անզոր, պարզկա, իլիկ:

Մշուշ-մարախուղ

Անզոր-անպաշպան

Պարզկա-պարզ

Իլիկ-թել մարելու գործիք

  • Ի՞նչ է նկարագրվում այս բանաստեղծությունում, գրավո՛ր պատմիր:

Այտեղ Տերըանը նկարագրում է իր մանկությունը։

  • Դո՛ւրս գրիր բնության պատկերները:

Արևը հանգչում է հեռվում, 
Գետից բարձրանում է մշուշ, 

  • Համացանցից գտնել տեղեկություններ Տերյանի կյանքի մասին, ուսումնասիրել, դուրս բերել հինգ հետաքրքիր փաստ, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը։ 

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 (փետրվարի 9), 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — հունվարի 7, 1920[1], Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան[1]), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1912 թվականին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալել գրահրատարակչական, թարգմանական լայն գործունեություն։

Աղբյուր-https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6_%D5%8F%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս …

Իմ կածիքով սա այն աշխարհն է, որտեղ ապրում ես դու, քո ընտանիքը, հարազատները: Ամեն մարդ ապրում է իր աշխարհում: Ցանկացած մարդ ունակ է ստեղծել իր աշխարհը, որտեղ ուզում է ապրել: Արտաքին աշխարհը մարդիկ տեսնում են այնպիսին, ինչպիսին ուզում են տեսնել: Անկախ բոլոր վատ երևույթներից, որ գոյություն ունեն, մարդ պետք է սովորի տեսնել լավն ու գեղեցիկը: Սա է մեզ սովորեցնում Չարենցը…

Գաձեր ունեմ…

Իմ «գանձը» իմ ընտանիքն է: Ինձ համար ընտանիքս ամենակարևորն է ու թանկը: Մայրիկիս հույս տվող աչքերը, հայրիկիս հպարտ հայացքը, եղբորս անմեղությունը: Հենց այդպիսին է լինում ընտանիքը, որն ստիպում է մեզ լինել ուժեղ, սովորեցնում է ապրել ու հաղթել, ներել ու սիրել: Աշխարհում ամեն բան է փոխարինելի է, բացի ծնողներից: Կյանքում հաջողության է հասնում այն մարդը, ով ունի ամուր ընտանիք և ծնողների անվերջ աջակցությունը:

Գարուն է գալիս…

Շատերը կարծում են, որ գարունը տարվա ամենահիասքանչ եղանակն է։ Ես էլ եմ այդպես կարծում: Գարունը գալիս է, և շրջապատող աշխարհը դառնում է ավելի պայծառ, գունավոր ու հաճելի: Թռչունները նույնպես զգում են գարնան գալը։ Նրանք աղմկում են՝ ուրախանալով գարնանային այդքան սպասված ջերմությամբ: Գարունը սիրելի է դառնում նաև եղբորս և հայրիկիս ծնունդով: Արևը սկսում է ավելի պայծառ շողալ և իր շողերով տաքացնում է շուրջբոլորը։