Թուփ է, մինչև 2 մ բարձրությամբ: Մասրենու ճյուղերն ամբողջովին ծածկված են փշերով: Ծաղիկները միայնակ են, սպիտակ կամ դեղնասպիտակ: Պտուղը գնդաձև է, սև: Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին: Պահանջկոտ չէ հողի և խոնավության նկատմամբ, ցրտադիմացկուն է և շոգադիմացկուն: Լուսասեր է: Վնասատուներով և հիվանդություններով քիչ է վարակվում: