Մեր կյանքում, ինչպես և հեքիաթում, չար մարդիկ կան, չգիտեմ շատ, թե քիչ, բայց գիտեմ, որ կան: Չարից խուսափել կամ չնկատել հնարավոր չէ: Երբ բարին և չարը մենամարտում են, միշտ էլ բարին է հաղթում: Փոքր տարիքում, երբ ծնողներս հեքիաթ էին պատմում կամ կարդում, այդպես էր լինում:Շատ բարություն արեք, քանի դեռ կաք: Ըստ իս, մարդու կյանքը կախված է իր արած բարությունից: Եղե՛ք բարի ու մի մտածեք, որ դա սխալ է: Մեկ է մի սիրուն օր հաղթելու եք: