Համո Սահյան
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝առանձնացնելով և վերլուծելովփոխաբերությունները։
2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
Որ ժայռից ստվերը գետափինա կռացել , ջուր է խմում և չգիտի ուր գնա:
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուրեկած տեսարանը և բացատրի՛ր։
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Ուզում է ասել, որ մայրամուտը շատ սիրուն է, ծիծեռնակի թևի նման :Թող այն երկարի:
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այսբանաստեղծության մեջ:
կարմիր
5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկիօգնությամբ ներկայացրու մայրամուտիտարբեր պահեր:
6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այսբանաստեղծության մեջ ներկայացվածմայրամուտին:
Նման է իր գույներով: