Իմ մասին

Ես այս կիսամյակ շատ նոր ու դժվար խնդիրներ սկսեցի լուծել մաթեմատիկայից: Կան խնդիրներ, որոնք շատ արագ էին լուծվում հեշտ ստացվում էին, իսկ կային այնպիսիները որոնց լուծման համար օգնության էի դիմում հայրիկիս: Մայրենիից շատ հետաքրքիր և երկար պատմվածքներ կարդացինք, քննարկեցինք: Ընտրությամբ գործունեությունս մարմնամարզություն էր։ Շաբաթական երկու անգամ գնում էին մայր դպրոց ընկեր Անդրանիկի հետ մի լավ մարզվում էինք: Ես այս տարի շատ եմ ճամփորդել: Ինձ դուր է գալիս մեր ճամփորդությունները: Ամբողջ կիսամյակ փորձում էի ժամանակին բլոգումս տեղադրեի բոլոր տնայինները, բայց հաճախ մոռանում էի, հետո նորից լրացնում էի: Այս կիսամյակ նոր բաժին եմ բացել բլոգումս՝ դա բնագիտության բաժինն է:

2022-ը թող լինի խաղաղության և առողջության տարի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով